Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահը արքայազն Չարլզին Հայաստանում այգի է նվիրել. Առավոտ

Քաղաքականություն
armen_Sargsyan-1

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Starkey հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը ժամանել են «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»: Բարեգործական ակցիայի շրջանակներում այսօր 100 լսողական սարք է բաժանվել լսողության խնդիրներ ունեցող երեխաների: Վերականգնողական կենտրոնի նախագծման եւ կառուցման աշխատանքներն իրականացրել է «Երեւան, իմ սեր» հիմնադրամը: Լրագրողների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ «Էլթոն Ջոնը Հայաստանի բարեկամն է, ունի շատ հայ բարեկամներ: Եվ այդ հայ բարեկամներից մեկը ես եմ: Նա ոչ միայն աշխարհահռչակ երգիչ է, նաեւ շատ մեծ մտավորական, որը շատ կարդում է, գիտի: Հայաստանի պատմությունն էլ շատ լավ գիտի: Ես հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ Գարեգին Առաջին Վեհափառը մահացավ, նա ինձ նամակ գրեց, հետո հանդիպեցինք եւ քննարկում էինք հայ քրիստոնեության պատմությունը: Երկրորդը՝ ինչպես գիտեք, աշխարհահռչակ երգիչ լինելուց բացի, նա նաեւ հսկայական բարեգործական աշխատանք է տանում՝ ՁԻԱՀ հիվանդության աշխարհի ամենամեծ բարեգործական ծրագիրն է»: Նախագահն ասաց, որ Էլթոն Ջոնը ծրագիր է իրականացնում Երեւանում, որ լսողության խնդիրներ ունեցող երեխաները, մեծահասակները կարողանան հաղթահարել խնդիրը. «Յուրաքանչյուր երեխայի, երբ տեսնումես, որ առաջին անգամ իր կյանքում սկսում է լսել, ցանկացած մարդ դա տեսելով՝ կարող է հուզվել»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով