Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մեկնել է Ավստրիա

Սպորտ
avtobus-2

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունն այսօր չարտերային չվերթով մեկնել են ավստրիական Զալցբուրգ, որտեղից կուղեւորվեն Ինսբրուկ քաղաք: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Թիմը հանգրվանելու է «Պարկո հոտել ին Տիրոլ» հյուրանոցում եւ շարունակելու է նախապատրաստվել Մալթայի եւ Մոլդովայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: Մեր հավաքականը Ավստրիա է մեկնել այսպիսի կազմով Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ» Արամ Հայրապետյան, «Բանանց» Վալերի Ոսկոնյան, «Փյունիկ»   Պաշտպաններ Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա) Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)                     Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)  Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ» Հայկ Իշխանյան, «Գանձասար» Հրայր Մկոյան, «Շիրակ»   Կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)    Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)                         Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա) Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)  Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ» Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ» Ռումյան Հովսեփյան, «Բանանց» Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»   Հարձակվողներ Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)            Գեղամ Հարությունյան, «Գանձասար» Էրիկ Վարդանյան, «Փյունիկ» Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա) Անդրե Չալըշըրը, Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելլին եւ Կամո Հովհաննիսյանը հավաքականին կմիանան արդեն Ավստրիայում: Չալըշըրը ժամանելու է մայիսի 28-ին, իսկ մնացած երեքը՝ հունիսի 1-ին: