Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժեղ անձրևների պատճառով արտակարգ դեպքեր և պատահարներ են եղել

Կարևոր լուրեր Պաշտոնական
anzrev

Մայիսի 27-ին՝ ժամը 00:17-ից, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ «911» ծառայությանը բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի վարչական շրջաններում տեղի ունեցած արտակարգ դեպքերի և պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ բնակելի շենքերում և շինություններում տեղի է ունեցել մոտ 10 ջրալցում, ճանապարհի երթևեկելի հատվածներում՝ 2 պատահար: ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ բոլոր ահազանգերը սպասարկվում են ըստ առաջնահերթության: ... Մայիսի 26-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկն անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ջրալցվել է Ն. Շ.-ին պատկանող տան ներքնահարկը՝ 40 քմ: Փրկարարները քաշել են մոտ 0,5 տ ջուր: *** Մայիսի 26-ին, ժամը 19։17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի նկուղ անձրևաջրեր են լցվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անձրևաջրերից ջրալցվել է թիվ 74 տան նկուղը՝ մոտ 12 խմ և թիվ 74/2 տունը՝ մոտ 80 խմ: Փրկարարները 2 տներից քաշել են մոտ՝ 40 խմ ջուր: *** Մայիսի 26-ին, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի տներից մեկը ջրալցվել է անձրևաջրերի հետևանքով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ջրալցվել է Ս. Մ.-ին պատկանող թիվ 18 տան նկուղը՝ մոտ 50 քմ: Ջուրը քաշելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Փրկարարները նկուղից քաշել են մոտ 2 խմ ջուր: *** Մայիսի 26-ին, ժամը 18։28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հ. Մ.-ին պատկանող ավտոտնակից քաշել են մոտ 500 լ ջուր։ *** Մայիսի 26-ին, ժամը 17։48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն գյուղի 2-րդ և 8-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող դիտահորի խցանման հետևանքով կոյուղաջրերը լցվում են փողոց և մոտակա տները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 2-րդ փողոցի տներից մեկի նկուղից քաշել են մոտ 6 տ ջուր: