Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալը» վստահ հաղթեց «Լիվերպուլին» եւ նվաճեց չեմպիոնների գավաթը

Սպորտ
a1liga-final-1

Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Ռեալ» 3:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» եւ երրորդ տարին անընդմեջ տիրեց գավաթին:   Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ թիմերից ոչ մեկին չհաջողվեց գոլ խփել: Հարկ է նշել, որ առաջին խաղակեսում շարքից դուրս եկավ «Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը, որի բացակայությունը զգացնել տվեց հետագայում:   Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին «Լիվերպուլի» դարպասապահ Կարիուսը կոպիտ սխալ թույ տվեց եւ Քարիմ Բենզեման բացեց հաշիվը: Չորս րոպե անց «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն վերականգնեց հաշիվը, սակայն 64-րդ եւ 83-րդ րոպեներին Գարեթ Բեյլը երկու գեղեցիկ գոլ խփեց եւ վստահ հաղթանակ պարգեւեց «Ռեալին»:   Այդպիսով, մադրիդյան ակումբը 13-րդ անգամ տիրեց եվրոպական չեմպիոնների գավաթին, որը ռեկորդային ցուցանիշ է: