Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Հակոբյանը ճանաչվեց շախմատի աշխարհի լավագույն պատանի աստղ

Սպորտ
a1chess-junior-5

Հայաստանի շախմատիստ Արամ Հակոբյանի հաղթանակով ավարտվեց Ռուսաստանի Կիրիշի քաղաքում կայացած «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը:   17-ամյա գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոյի ու իր հայրենակից Շանթ Սարգսյանի հետ բաժանեց 1-3-րդ հորիզոնականները:   Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց հենց Արամ Հակոբյանը: Կիրիլ Շեւչենկոն արժանացավ երկրորդ մրցանակին, իսկ Շանթ Սարգսյանը՝ երրորդ:   Մեր մյուս մասնակիցը՝ Մամիկոն Ղարիբյանը, 4,5 միավորով 12 շախմատիստների մեջ գրավեց 9-րդ տեղը: