Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքապետարանը Դերժինսկու դպորցի տարածքը վաճառել է մասնավորի». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Քաղաքականություն
qaghaqapetarany-derzhinsku-dpo-n126343-1

«Երեկ երեկոյան տեղեկացա, որ Երևանի քաղաքապետարանն աճուրդով մասնավորի է վաճառել Ֆելիքս Դերժինսկու անվան դպրոցի դիմացի հանրային տարածքը: Ըստ իմ ունեցած տեղեկությունների, գնորդը Ներսիկ Նազարյանն է՝ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, որն արդեն կարող է այստեղ, ցանկության դեպքում, շենք կառուցել: Այս տարածքը հանրային տարածք է և պետք է բարեկարգվեր և տրամադրվեր դպրոցին»,- Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ինքն այս դպրոցում է սովորել: Նա հավելեց, որ քաղաքապետարանից պարզաբանում է պահանջելու, թե ո՞վ և ի՞նչ իրավական հիմքերով է վաճառել Երևան քաղաքին պատկանող այդ տարածքը: «Երևանը չի վաճառվելու, Տարոն Մարգարյան»,- ասաց Ա. Սիմոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում: