Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքը կվերանայենք նվիրատվություններ անելու ծրագիրը. Դավիթ Յան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
David-Yang

Գործարար, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Յանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, ըստ որի «Այբ» դպրոցում կիրառվող Արարատյան բակալավրիատը ֆինանսական աուդիտի է ենթարկվելու:  Դպրոցի ղեկավար կազմը մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ իրենք ամեն տարի անցել են ֆինանսական աուդիտ ու թաքուն ծախսեր չունեն:

Դավիթ Յանը  նշել է, որ նախարարը պետք է վերանայի իր մոտեցումները. «Ես ու կինս՝ Ալյոնա Յանը, «Այբ»-ին ենք տալիս մեր ազատ միջոցների մեծ մասը, եւ նախորդ տարի որոշել ենք Հայաստանի եւ «Այբ»-ի կրթական նախագծերին 15-30 մլն դոլար հատկացնել՝ մի քանի տարվա հեռանկարով: Փոփոխությունների շունչը,  իշխանության փոփոխությունն ու ժողովրդավարական արժեքներն ինձ ու Ալյոնային շատ հոգեհարազատ երեւույթներ են: Մենք մեծ հույսով հետեւում էինք նորություններին, կարծիքներով փոխանակվում ընկերների հետ: Բայց կրթության եւ գիտության նոր նախարար Արայիկ Հարությունյանի անսպասելի մեկնաբանությունները՝ կապված այդ թվում նաեւ «Այբ»-ի հետ, մեզ բոլորիս խորապես զարմացրին: Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ» հիմնադրամի հանդեպ, ապա ես եւ Ալյոնան ստիպված կլինենք վերանայել մեր ծրագրերը՝ կապված Հայաստանում կրթական նախագծերում նվիրատվություններ անելու հետ: Լիահույս ենք, որ ԿԳ նախարարն ուշադիր կուսումնասիրի Հայաստանի ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի ստեղծման պատմությունն ու կփոխի իր դիրքորոշումը»,- գրել է Դավիթ Յանը։