Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի 1966թ աշխարհի առաջնության գաղտնիքը բացահայտվել է

Սպորտ
sport-nike-1

Անգլիական The Mirror թերթի լրագրողները վերջերս բացահայտել են անցած, 20-րդ դարի ամենահանելուկային գողություններից մեկի հեղինակին: Խոսքը վերաբերում է ֆուտբոլի աշխարհի նախկին գավաթին՝ Նիկեի ոսկյա արձանիկին, որը գողացել էին 1966 թվականին: Դեպքը տեղի էր ունեցել Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում, երբ երկիրն անհամբեր սպասում էր ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին: Մրցաշարն ավելի լավ գովազդելու համար անգլիացիներն որոշում են երկրպագուներին ցուցադրել «Ոսկե Նիկեին»: Այն տեղադրում են «Վեսթմիսթերյան» սրահում, որտեղ մշտապես հերթապահելիս են եղել 4 ոստիկաններ: Սակայն մարտի 20-ին հաղթանակի աստվածուհու արձանիկը հանելուկային պայմաններում անհայտանում է: Ցուցադրության կազմակերպիչները երկար ժամանակ թաքցնում են այդ փաստը, եւ միայն մեկ ամիս անց, երբ Փիքլզ անունով բակային շունը Լոնդոնի փողոցներից մեկի աղբամանում գտնում է գողոնը, ամբողջ աշխարհը նոր տեղեկանում է «Ոսկե Նիկեի» անհայտացման մասին: Եւ ահա, թերթի լրագրողներին հայտնի է դարձել, որ այդ գողությունը կատարել են Սիդնի եւ Ռեգ Կագալեր եղբայրները: Այդ մասին խոստովանել է վերջինիս որդին՝ Գարի Կագալերը: Ըստ նրա, իր հայրը եւ հորեղբայրը կարողացել են անջատել սրահի  ազդանանային համակարգը եւ թռցնել գավաթը ոստիկանների աչքի առաջ: Նրանք ցանկացել են վաճառել գավաթը, սակայն երբ հասկացել են, որ դա անհնար է, ստիպված այն նետել են աղբարկղ: Ինչ վերաբերում է «Ոսկե Նիկեին» հայտնաբերած Փիքլզ բակային շանը, ապա կենդանին դարձել է իսկական համազգային հերոս, իսկ տարբեր ընկերություններ անվճար ծառայություններ են առաջարկել կենդանու տիրոջը: