Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Սամվել Բաբայանը ազատ չարձակվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
samvel-babayan1

 Սամվել Բաբայանին ազատ արձակելու լուրը հստակ չէ. ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ազատ արձակելու լուրը հստակ չէ: Այս մասին “ Ա1+”-ին հայտնեց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը: Պաշտպանը  միաժամանակ նշեց, որ եթե իսկապես այդպիսի որոշում լիներ, ապա  արդեն  Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում կլիներ, որտեղ պահվում է Սամվել Բաբայանը:    Ավետիս Քալաշյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Սամվել Բաբայանի գործը: Առաջին ատյանի դատավճռով  Սամվել Բաբայանը  դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ «Իգլա» զենք տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով: Նրա մարտական ընկերը՝   Սանասար Գաբրիելյանը,  3, իսկ  Արմեն Պողոսյանը  դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` «Իգլա» տեսակի դյուրակիր հրթիռային համալիր ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը իր գործը համարում էր պատվիրված: