Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վավերացվել են Փարիզի կոմյունիկեն և Քաղաքականության ֆորումի հռչակագիրը

Քաղաքականություն
krtutyun

ՀՀ պատվիրակությունը` Կրթության և գիտության նախարար ԱրայիկՀարությունյանի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական  տարածքի  նախարարական  գագաթաժողովին և 5-րդ քաղաքականության  ֆորումին,  որը  տեղի է  ունեցել մայիսի 23-25-ը,  Փարիզում`   Սորբոնի  հռչակագրի  ստորագրումից  20 տարի անց: Գագաթաժողովին մասնակցում էին ավելի քան 70 երկրներ, 39 կազմակերպություններ  և  Եվրոպական հանձնաժողովը:  Վավերացվել են  երկու կարևոր փաստաթղթեր` Փարիզի կոմյունիկեն և Քաղաքականության  ֆորումի հռչակագիրը: Կոմյունիկեն շեշտադրում է ակադեմիական հիմնարար արժեքների և բուհական  անկախության, ներառականության և հասանելիության սկզբունքները,  որոնք  շարժունության համար կարևոր նախապայմաններ են:  Կարևորվում է նաև ուսուցման մեջ նորարարության  և ուսանողակենտրոն  մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը:  Այս  կոմյունիկեով  նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել բարձրագույն  կրթության բարեփոխումների գործընթացը` հիմնվելով փոխվստահության  ու թափանցիկության  սկզբունքների վրա: