Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկհարկանի ուրախ ավտոբուս՝ Երևանում (տեսանյութ)

Մշակույթ
avtobus-1

Փողոցներ, հնչյուններ ու դեմքեր՝ ժպտացող ու զարմացած, որ հետևում են ուրախ ավտոբուսի սլացքին ու ողջունում ավտոբուսի պատվիրակներին։   Երկհարկանի ավտոբուսում Երևանի ու մարզերի տարբեր դպրոցների շնորհալի երաժիշտ-կատարողներն են։ Երաժշտական կանգառներում՝ պարային համույթները։ Գաղափարի հեղինակը՝ Մշակութային աջակցության հիմնադարամի նախագահ Նելի Սարգսյանն է։ Այս կերպ որոշեց մեկտեղել երկու հոբելյան՝ հիմնադրամի տասնամյակը և Երևանի 2800-ը։ Մշակութային այս ինքնատիպ շրջագայությունը երևանյան փողոցներով սկսվեց Ֆրանսիայի հրապարակից  ու ավարտվեց  Հանրապետության հրապարակում։