Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերջին զանգի» պատճառով «Սասնա ծռերի» նիստը հետաձգվեց

Կարևոր լուրեր Հասարակություն
sasna-crer-hanrayin

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում պետք է կայանար «Սասնա ծռեր» խմբավորման 11 անդամների դատական նիստը։ Դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց՝ նիստը հետաձգվում է։ Պատճառն այսօր նշվող դպրոցականների վերջին զանգն է։ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից դատարան նամակ է ստացվել, ըստ որի՝ Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում նշվելու է «Վերջին զանգ» դպրոցական միջոցառումը, որի շրջանակներում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ։ Դրանց ընթացքում պատշաճ հասարակական կարգն ապահովելու նպատակով ներգրավվելու են մեծաթիվ ոստիկանական ուժեր, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ, ճանապարհային ոստիակնության, պետական պահպանության ծառայության և այլն։ Սույն դատական նիստին կալանավորների ուղեկցումը իրականացվելու էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի և ՃՈ օժանդակ ուժերի, իսկ  դատարանի հարակից տարածքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու է Ոստիկանության ՊՊԾ գնդի և տարածքային ստորաբաժոանումների ծառայողների ուժերով, ովքեր ներգրավված են լինելու «Վերջին զանգի» միջոցառումներում հետևաբար հնարավոր չի լինի կազմակերպել պատշաճ ուղեկցում: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 1-ին: