Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարուքյանը Արմեն Աշոտյանին խորհուրդ տվեց դիմել Արթուր Սաքունցի օգնությանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled2-7

ԱԺ ճեպազրույցներին այսօր Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, նշեց, քր քաղաքական լայն կոնսոլիդացիաների միջոցով են փորձելու հասնել գործող ԱԺ ցրելուն, որից հետո կլինեն ընտրություններ. «Դրանից հետո կունենանք հնարավորություն` ԸՕ փոփոխություններն ընդունելու, որի համար մեզ պետք է պատգամավորների 63 ձայն։ ՀՀԿ-ն, այո ասում է, որ օրակարգում արտահերթ ընտրությունների անցկացման հարց չունեն, դա նրանից է, որ դեռ բանակցություններ չկան, դրա համար են այդպես ասում։ Երբ կլինեն բանակցություններ, կարծում եմ` կգանք համաձայնության։ Երկրում իրավիճակը էքստրաորդինար է, դրա համար կարող ենք որոշ կանոններ խախտել»: Ինչ վերաբերում է ՀՀԿ իշխանության մի շարք ներկայացուցիչների հայտարարություններին, թե իրենք հետապնդումների են ենթարկվում, վենդետաներ են լինում, Էդմոն Մարուքյանը նշեց. «Եթե ինչ-որ մեկը քաղաքական նկատառումներով հետապնդվի, ես առաջինն եմ պաշտպանելու։ Եթե, օրինակ Արմեն Աշոտյանը բողոքում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում, թող դիմի ՄԻՊ, ՍԴ, անձամբ Արթուր Սաքունցին, Ավետիք Իշխանյանին։Չկա անպատժելիություն եւ կա օրենքի առաջ բոլորը հավասար են սկզբունքը, սա է նշանակում, որ չկա վենդետա»: Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավարի հարցին, նա նշեց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել. «Գիտեք, որ Արամ Սարգսյանը հայտնի պատճառներով չի կարողանում մասնակցել խմբակցության նիստերին։ Մեր դաշինքի որոշումները միշտ կայացվում են կոնսենսուսով։ Որեւէ խնդիր դեռ չենք ունեցել։ Խմբակցության ղեկավարի պաշտոնը ինչ-որ պատի ստատուս չէ, այլ բեռ է, աշխատանք է, սպասվող մարտահրավերների համար աշխատանք է։ Իմ թեկնածությունը եւս քննարկվում է։ Լենա Նազարյանի թեկնածությանը նորմալ է վերաբերում։ Խմբակցության ղեկավարի հարցը փոքր հարց է քաղաքական այս գործընթացներում»: Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի` Կառավարության ծրագրին` ասելով. «Այս պահին ծրագիր չկա, ՀՀԿ-ն չէր կարող ծանոթ լինել, նրանք ընդամենը հիմնվում են Փաշինյանի ելույթների վրա։ Ծրագիրը կլինի շատ լավ ծրագիր ու տարբերվող։ Իհարկե, կլինեն դրույթներ, որոնք ներառված կլինեն նախորդ ծրագրի մեջ։ Ես հասկանում եմ` ՀՀԿ-ն ձգտում է, ստաբիլության հետ կապված խնդիր ունեն։ Եթե մեր ներկայացրածը չընդունվի, միեւնույնն է, ԱԺ-ն չի ցրվելու, դրա համար անտրամաբանական կլինի որ ՀՀԿ-ն դեմ քվեարկի։Անկեղծ  գնահատում եմ նրանց պատրաստականությունը` կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի ծրագրին, միայն թե արտահերթ ընտրություններ չլինեն»: