Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (տեսանյութ)

Պաշտոնական
davtyan

Այս մասին ՖԲ-ում հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան,-գրել է Փաշինյանը իր էջում: Նախագահականից էլ հաստատելու համար եկավ հետեւյալ հաղորդագրությունը.

ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի. Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով:
Արտակ Մաթևոսի Դավթյանը ծնվել է 1970 թվականին Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում։ Կրթություն
  • Ավարտել է գյուղի իջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։
  • 1995թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
  • Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
Զինվորական ծառայությունը
  • 1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։
  • 1998թվականից ” բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
  • 2007թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը ” Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
  • 2009թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրաանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
  • 2017-ի սեպտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար
Պարգևներ և կոչումներ
  • «Վարդան Մամիկոնյան» շքանշան(2011):
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ(2015):
  • Արիության մեդալ:
  • ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդա։
  • ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։
Ամուսնացած է, ունի 3 որդի։

-------------------------------------------------------------------------------

Իսկ Մովսես Հակոբյանը նոր պաշտոն է ստացել

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Նիկոլ Փաշինյանը Մովսես Հակոբյանին նշանակել է գլխավոր ռազմական տեսուչ: