Պանրագործների  միությունը անհանգստացած է. հայտարարություն

Պանրագործների  միության  հայտարարությունը  կաթի մթերման վերջին զարգացումների  վերաբերյալ

ք. Երևան  23.05.2018թ

Պանրագործների  Միությունը , կաթի մթերման հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, հայտնում է իր խորը անհանգստություննը:

Առաջացած խնդիրների լուծման նպատակով վերջին ժամանակահատվածում կաթ արտադրղների նմանատիպ դժգոհությունները, մեր պատկերացմամբ, բնորոշ է քաղաքական քայլի, որի արդյունքում  կարող ենք ունենալ միայն ու միայն քաղաքական որոշումներ կամ հանգուցալուծումներ: Անասնապահության, կաթի արտադրության և վերամշակման արժեշղթայում, տասնյակ տարիներով  բարձիթողի վիճակում  ինքնուրույն  ձևավորված ոլորտը , ստիպված է առաջնորդվել  զուտ շուկայական հարաբերություններում ձևավորվող գնագոյացման տրամաբանության շրջանակում:

Այո մենք բոլորս էլ  գիտակցում ենք խնդրի կարևորությունը և պատճառները:  Միության կողմից մեկ անգամ չէ , որ բարձրացվել է  Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական կարևորություն ունեցող, պարենային անվտանգությանը առնչվող  կաթի արտադրության ինստիտուտի ձևավորման անհրաժեշտությունը, մատնանաշելով ոլորտում առկա խնդիրները,:

Մենք՝ կաթ վերամշակողներս, հորդորում ենք բոլոր անասնապահ կաթ արտադրող գյուղացիներին  իրենց  բողոքի ձայնը լսելի դարձնելու համար գնալ ավելի քաղաքակիրթ ճանապարհով: Նոր ձևավորված կառավարության միջնորդությամբ, համապատասխան  հարթակ ստեղծելէ առաջացած խնդիրների քննարկման նպատակով:

Այս ամենի հետ մեկտեղ հույս ենք հայտնում մեկ օր շուտ սկիզբ  դնել Հայաստանի Հանրապետությունում  կաթի արտադրության ոլորտի կարգավորման և ձևավորման աշխատանքներին՝ հայտարարելով մեր լիարժեք պատրաստակամությունը   հնարավորությունների շրջանակներում օժանդակել այդ գործընթացին:

 

Հարգանքներով  – Պանրագործների  միություն