Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ միջոցառումներ կանցկացվեն Երևանի վարչական շրջաններում մայիսի 28-ի` Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված

001h

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առիթով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տեղի կունենան մի շարք համերգային ծրագրեր, մարզամշակութային միջոցառումներ և այլն: Երևանի վարչական շրջանների միջոցառումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով. Աջափնյակ վարչական շրջան մայիսի 26-ին՝ ժամը 17:00-ին. միջոցառում «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից զբոսայգում, Ավան վարչական շրջան մայիսի 28-ին՝ ժամը 16:00-ին. «Ազատ, անկախ Հայաստան» խորագրով տոնական համերգ՝ Թումանյան թաղամասի այգում, Արաբկիր վարչական շրջան մայիսի 28-ին՝ ժամը 12:00-ից 16:00-ն. բազմաժանր համերգային ծրագրեր՝ Վ. Դավթյանի անվան զբոսայգում, Ա. Հեքիմյանի և Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցներում, Արաբկիրի հայորդաց տանը, Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանում և Երևանի պետական հումանիտար քոլեջում, Դավթաշեն վարչական շրջան մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին. միջոցառում Մանկական այգում, Ազատամարտիկների այգում, Կենտրոն վարչական շրջան մայիսի 28-ին. տոնական համերգ՝ Գարեգին Նժդեհի արձանի դիմաց, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին. համերգային ծրագիր՝ «Երիտասարդական» զբոսայգում, Նոր-Նորք վարչական շրջան մայիսի 28-ին՝ ժամը 12:00-ին. տոնական համերգային ծրագիր՝ Թ. Կրպեյանի անվան զբոսայգում, Նորք Մարաշ վարչական շրջան մայիսի 28-ին՝ ժամը 10:00-ից. այցելություն Անդրանիկի և ֆիդայիների հուշահամալիր, մայիսի 29-ին՝ ժամը 15:00-ին. համերգային ծրագիր՝ Սբ. Աստվածածին եկեղեցու բակում, Նուբարաշեն վարչական շրջան մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին. տոնական միջոցառում՝ վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հարակից տարածքում, Շենգավիթ վարչական շրջան մայիսի 28-ին՝ ժամը 19:00-ին. համերգային ծրագիր՝ Գ. Նժդեհի հրապարակում, մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ին՝ գրական-երաժշտական ցերեկույթ՝ հ.17 գրադարանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Մայիսի 28-ին, ժամը 15:00-ին՝ տոնական միջոցառում Դավիթ Անհաղթի անվան պուրակում: Մայիսի 31-ին, ժամը 16:00-ին՝ միջոցառում-բեմականացում «Զեյթուն» մշակութային կենտրոնում:   Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու Երևանի վարչական շրջաններում կազմակերպված միջոցառումներին՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն