Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերջին զանգ». Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է (տեսանյութ)

Քաղաքականություն
police2

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները «Վերջին զանգի» տոնակատարություններին ընդառաջ հանդիպումներ են ունենում հանրապետության ավագ դպրոցների տնօրենների հետ: Հանդիպումների ընթացքում ճանապարհային ոստիկանները ծանոթացում են վերջին զանգի օրն անցկացվելիք միջոցառումների ծրագրերին, քննարկում դրանց ընթացքում հասարակական կարգի ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հորդորում են ևս մեկ անգամ զգուշացնել աշակերտներին ու ծնողներին, որպեսզի մեքենաները վարեն միայն սթափ վիճակում, անչափահասները ղեկին չնստեն, երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվեն: Հանդիպումների ընթացքում խոսվում է նաև աշակերտների անվտանգությանը վերաբերող այլ հարցերի մասին:  «Վերջին զանգի» օրը ճանապարհային ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Սիրելի շրջանավարտներ, ծնողներ և ուսուցիչներ, միասին անենք հնարավորը անցանկալի հետևանքներից խուսափելու համար, լինենք զգոն, չխախտենք երթևեկության կանոններն ու հասարակական կարգը, որպեսզի մեր երեխաների ամենահիշարժան օրերից մեկը տոն մնա բոլորիս համար: