Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրյուսովի ուսանողները պահանջում են ՈՒԽ լուծարումը (տեսանյութ)

Հասարակություն
brusov

Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում մի քանի օր է լարված իրավիճակ է։  Ուսանողների մեծամասնությունը պահանջում է լուծարել ուսխորհուրդը։ Այսօր հրավիրվել էր համաուսանողական ժողով՝ հարցին լուծում տալու համար։ Ուսանողները պնդում են՝  ուսխորհուրդը եղել է կուսակցականացված կառույց  և ծառայել է «Հանրապետական» կուսակցությանը։ Ուսանողական խորհրդի նախագահ Ռոզա Հակոբյանը հակառակն է նշում: «Հունվարի 25-ից, ինչ ընտրվել եմ ՈւԽ նախագահ, վարում եմ ապակուսակցական քաղաքականություն: Մինչ այդ, եղել եմ  կուսակցական, բայց հունվարի 25 ին դադարեցրել եմ կուսակցական գործունեությունս»,- ասում է Ռոզա Հակոբյանը։ Իսկ ՈւԽ լուծարման պահանջին միացած ուսանողները ցանկանում են անցկացնել Ուխ այնպիսի  ընտրություններ, երբ ցանկացողները կարող են ինքնաառաջադրվել կամ առաջարդվել ինչ-որ խմբի կողմից։ Նրանց  ցանկությունն է,  որ համալսարանական ծրագրերը հասանելի լինեն բոլոր ուսանողներին, ոչ թե մի փոքր   հատվածի։