Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ին բեռնատար տրամադրելու մեջ մեղադրվողը  կմնա կալանքի տակ

Հասարակություն
bernatar-1

«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանը կմնա կալանքի տակ։ Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը  վերացնելու կամ ստորագրությունը որպես  խափանման միջոց կիրառելու մասին: Խաչատուր Գիչյանը առողջական խնդիրներ ունի եւ անազատության մեջ գտնվելու ընթացքում  ենթարկվել է սրտի վիրահատության: