Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Հակոբյանը թայբրեյքում պարտվել է ադրբեջանցի շախմատիստին

Սպորտ
sport-chess-amerika

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած 2018 Summer Chess Classic շախմատային փառատոնում բավական հաջող հանդես եկան հայազգի շախմատիստները: Ա մրցաշարում մեր հայրենակից, գրոսմասյտեր Վարուժան Հակոբյանը, ինը հնարավորից վաստակելով 6 միավոր, 1-2-րդ տեղերը բաժանեց Վասիֆ Դուրարբայլիի հետ: Մրցաշարի հաղթողը որոշվեց թայ-բրեյքում, որն ավարտվեց ադրբեջանցի շխամատիստի հաղթանակով՝ 2:0: Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը, որը ընդամենը կես միավորով հետ մնաց երկու առաջատարներից: Բ մրցաշարում հանդես եկած մեր հայրենակից Ռոբերտ Աղասարյանը 5 միավորով 3-4-րդ տեղերն է կիսել Թուրքիայի ներկայացուցիչ Սեմիլ Սան Ալի Մարանդիի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով մեր գրոսմայստերը ի վերջո զբաղեցրեց 3-րդ տեղը: Նույն մրցաշարում հանդես եկած կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը 2,5 միավորով եզրափակել է  մրցաշարային աղյուսակը: