Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն «Շիրակի» գործով նամակ է ուղարկել ՀՖՖ-ին

Սպորտ
sport-uefa

Եվրոպայի ֆուտբոլային միության  արդար խաղի պաշտոնյա Նիկոլաս Ռաուդենսկին նամակ է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝  կապված «Շիրակ» ակումբի գործի հետ: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա ՀՖՖ Գործադիր տնօրեն պարոն Արմեն Մինասյանին Հարգարժան պարոն Մինասյան, Հայկական «Շիրակ» ակումբի նկատմամբ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) վերջերս ձեռնարկված միջոցների վերաբերյալ հայտնում ենք, որ ՈՒԵՖԱ-ն պատշաճ տեղեկացվել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշման մասին: Մասնավորապես հարկ է նշել, որ այս իրավական որոշումները լիարժեք համահունչ են 2014թ մարտի 27-ին Աստանա քաղաքում ՈՒԵՖԱ-ի XXXVIII հերթական համաժողովում ընդունված «Եվրոպական ֆուտբոլը միասնական է արդար խաղի համար» վերնագրված բանաձեւին, համաձայն որի ՈՒԵՖԱ անդամ ասոցիացիաները միասնական են պայմանավորված խաղերի դեմ պայքարում եւ ձեռնարկում են կոնկրետ գործողություններ ևեւկիրառում արդյունավետ քաղաքականություն՝ դրանք արմատախիլ անելու նպատակով: ՀՖՖ-ն, իր հերթին, հավատարիմ մնալով իր սեփական կանոնակարգերին եւ գործընթացներին, ենթարկվելով ազգային օրենսդրության պահանջներին, կիրառում է կարգապահական գործառույթներ՝ հակազդելու համար (կամ փորձում է հակազդել) ֆուտբոլային խաղի (կամ առաջնության) ոչ սպորտային, անբարեխիղճ կամ կոռուպցիոն դրսեւորումներին: Հաջորդիվ, ՀՖՖ գործողություններն ուղղակիորեն ներդաշնակ են ՈՒԵՖԱ-ի կանոնադրությանը, որը սահմանում է, որ ՈՒԵՖԱ գլխավոր նպատակն է երաշխավորել սպորտային մրցաշարերի կանոնավոր եւ ճիշտ գործելը, ինչպես նաեւ պաշտպանել ֆուտբոլը ցանկացած տիպի ոտնձգությունից: Այս համատեքստում մենք առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՖՖ-ին` Հայաստանում պայմանավորված խաղերի իրականացման դեմ գործադրած ջանքերի եւ ձեռնարկած կոնկրետ միջոցառումների համար: ՈՒԵՖԱ-ն կշարունակի հետեւել իրավիճակին եւ համապատասխանաբար կխնդրի ՀՖՖ-ին իրեն տեղեկացված պահել: Որպես ամփոփում հարկ է նշել նաեւ, որ ՈՒԵՖԱ-ն հայտնում է իր լիարժեք աջակցությունը ՀՖՖ-ին ցանկացած հարցով, ուր այն կարող է անհրաժեշտ լինել ֆուտբոլում պայմանավորված խաղերի դեմ պայքարի նպատակը հետապնդելիս (ներառյալ, բայց չսահմանափակված՝ արդար խաղի համաժողովներ, սեմինարներ, կարողությունների զարգացման թրեյնինգներ, շահառուների հետ երկկողմ ներգրավվածության սեմինարներ եւ այլն): Շնորհակալություն Հայաստանում ֆուտբոլի միասնականության պահպանման Ձեր նվիրվածության համար: Նիկոլաս Ռաուդենսկի ՈՒԵՖԱ  արդար խաղի պաշտոնյա