Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ նախագահը պետք է իրեն պահի որպես ՀՀ նախագահ» (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-3

ՀՀ-ում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Այս հարցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը հստակ է. «ՀՀ նախագահը պետք է իրեն պահի որպես ՀՀ նախագահ, եթե իրեն այլ տեղ պարզապես հարցնեն քաղբանտարկյալների մասին՝ իր կարծիքը կասի, բայց ոչ որպես ՀՀ նախագահ»: Քաղբանտարկյալների հարցով նա մի շարք կազմակերպություններից փաստաթղթեր է ստացել, որոնք կուղարկի Կառավարություն՝ սպասելով համապատասխան որոշման, եթե համաներման հետ կապված որոշակի գնահատականներ լինեն: Նիկոլ Փաշինյանի ձեւավորած Կառավարության հաջորդ առաջնահերթությունն արտահերթ ընտրությունների անցկացումն է. «Այդ հարցը պետք է լուծվի ԱԺ-ում: Պետք է, թե պետք չի, դա երկու սուբյեկտ է, որ պետք է որոշեն՝ մեր հայ ժողովուրդն է եւ այդ հայ ժողովրդի համապատասխան մարմինը՝ ԱԺ-ն: Եթե այդպիսի որոշումն ընդունվի, ապա նախագահի պարտականությունները կլինեն իր լիազորությունների շրջանակներում անել ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունները լինեն արդար եւ արդարացի»:              Հե՞շտ է արդյոք աշխատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Հանձինս Նիկոլ Փաշինյանի ես ինձ համար հայտնաբերեցի տաղանդավոր, արագ մտածող, պատրաստակամ, աշխատասեր մարդու, որի հետ ունեմ շատ լավ աշխատանքային հարաբերություններ: Իմ տպավորությամբ՝ նրա հետ ունեմ երկկողմանի հարգալից և կոնստրուկտիվ աշխատանքային հարաբերություններ, որևէ խնդիր չկա, ընդհակառակը՝ կարծում եմ՝ նրա հետ շատ լավ կաշխատենք»:             Զուգահեռ քննարկվում է նաեւ, այսպես կոչված, սուպերվարչապետի լիազորությունների վերաբաշխման մասին: Ի պատասխան Արմեն Սարգսյանը նշեց, որ ինքը համաձայնվել է ՀՀ նախագահ լինել՝ հաշվի առնելով նոր Սահմանադրությունը. «Ցանկացած երկրում, երբ խոսվում է երկրի կայունության, քաղաքացիների վստահության, ամուր  և պետական կառույցներ ունենալու մասին, պետք է մի քանի հիմնարար խնդիրներ լուծել: Դրանցից մեկն իշխանության հավասար բաշխումն է տարբեր թևերի միջև, տվյալ դեպքում, հավանաբար, ԱԺ-ի, վարչապետի և նախագահի մասին է: Որքան այդ լիազորությունները հավասարաչափ, տրամաբանորեն, Սահմանադրության սահմաններում բաշխված լինեն, համակարգն այդքան կայուն է»:             Այս եւ շատ այլ հարցերում, ստուգման լավագույն ցուցիչը, ըստ նրա, հասարակության տարբեր շերտերի կարծիքն է: