Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հյուսիս-հարավ» ծրագիրն այնքան ընդգրկուն է, որ հնարավոր չէ ամեն ինչ պարզել

Քաղաքականություն
nikol-11

Պետական Եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը չի կարող նշել այն գործարարներին, որոնք ստվերից կբերվեն հարկային դաշտ։ Նա  դեռ վեց օր է պաշտոնավարում։  Նոր իրողություններից հետո ստվերի դեմ պայքարի համար ավելի հիմնավոր պայմաններ են ստեղծվել։   Պեկ նախագահը խոստացավ  մանրամասն տեղեկատվություն ներկայացնել պաշտոնավարման հարյուրերորդ օրը։  Առողջապահության ոլորտում ևս հետեւողական են կոռուպցիոն գործարքների բացահայտման գործում:  Նախարար Արսեն Թորոսյանը  նշում է, որ շատ կոռուպցիոն սխեմաները համապատասխանեցնում են օրենքին. «Օրինակ՝ մրցույթին մասնակցում է մի ընկերություն, մի ընկերությունը տալիս է մի գին ու էդ մի ընկերությունն էլ շահում է մրցույթը, ամեն ինչ օրենքի տառին համապատասխան է, բայց փաստորեն կան անդրկուլիսային պայմանավորվածություններ առնվազն, այսուհետ նման բաներ չեն լինելու»։ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը իրավապահ մարմիններին դեռ չի դիմել, կոռուպցիոն բացահայտումներ դեռ չեն արվել։ Ինչ վերաբերում է « Հյուսիս -հարավ ճանապարհային միջանցքի ծրագրին», ըստ նախարար Հակոբյանի`  այն այնքան  ընդգրկուն  է, որ  հնարավոր չէ ամեն ինչ պարզել։ Մանրամասն՝ տեսանյութում