Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն չքննարկեց Ալեն Սիմոնյանին՝ ավագանու անդամի մանդատից զրկելու հարցը (տեսանյութ)

Քաղաքականություն
mandat

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Ալեն Սիմոնյանին ավագանու անդամի մանդատից զրկելու դիմումի արձանագրությունը ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում չքննարկվեց, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով ցուցակով հաջորդ համարին ավագանու անդամի մանդատ տրամադրելու համար ժամանակ է պետք՝ նախապատրաստվելու համար։ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի  փոխարեն Ազգային ժողովի պատգամավորի մանդատ շնորհվեց «ՀՅԴ» համամասնական ցուցակով հաջորդ համարին՝ Սպարտակ Սեյրանյանին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի փոխարեն քաղաքապետարան կգա Նելլի Ղարդյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին էլ կփոխարինի «ԵԼՔ» դաշինքի ցուցակով հերթական հաջորդ թեկնածուն՝ Ռուբեն Ռուբինյանը։