Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարիներ շարունակ կառավարության դիմաց՝ արդարության պահանջով (տեսանյութ)

Հասարակություն
akcia-4

Ինչպես ամեն հինգշաբթի՝ կառավարության շենքի մոտ բազմամարդ էր: Հովսեփ Մուրադյանը  որդու նկարը ձեռքին, արդեն տարիներ շարունակ կառավարության դիմաց է՝ արդարության պահանջով: Զինվոր տղան՝ Արման Մուրադյանը, 5 տարի առաջ է մահացել՝ խաղաղ պայմաններում: «Որդուս սպանել են իրեն չպատկանող զենքով: Արթուր Դավթյան,  եթե դուք հայտարարում եք, որ չեք թերացել, ապա ինչո՞ւ մինչեւ այսօր չեք պատասխանել մեր նամակին: Դուք հանցագործ եք, պետք է հեռանաք»: Մանկավարժ Կիմա Հովակյանը  պետությունից իր 7 տարվա թոշակն է պահանջում: 1997-ին մեկնել է արտերկիր՝ վերադարձել 10 տարի անց:  « Տվել են միայն 3 տարվա թոշակս: Պահանջում եմ իմ աշխատանքն ինձ վերադարձնեն, ողորմություն չեմ ուզում»: Կոմունալ վճարները չմուծելու համար կինը հայտնվել է դատարանում՝ պատասխանողի կարգավիճակում: