Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Տանյա Հովհաննիսյանը՝ թայձիցուան 32-ի Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
sport-ushu-1

Մոսկվայում կայացած ուշու-քունգ ֆուի Եվրոպայի 17-րդ առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: Ուշուի Հայաստանի հավաքականի անդամ Տանյա Հովհաննիսյանը թայձիցուան 32 համալիր մրցաձևում նվաճել է ոսկե, իսկ թայձիցուան 32 համալիր նեղ թրով վարժությունում՝ արծաթե մեդալ: Հավաքականի մյուս անդամներ՝ 48 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 52 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը, 56 կգ քաշային Գուրգեն Ծատուրյանը, 60 կգ քաշային Վաչագան Սողոյանը, 65 կգ քաշային Վարդան Աբրահամյանը եւ 52 կգ քաշային Սարգիս Սարգսյանը սանդա մրցաձեւում դարձել են առաջնության արծաթե մեդալակիրներ, իսկ 56 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 60 կգ քաշային Տարոն Այվազյանը եւ 85 կգ քաշային Դավիթ Կասումյանն արժանացել են բրոնզե մեդալների: Հավելենք, որ մրցանակակիր մարզիկներից չորսը ներկայացնում են Արցախի Հանրապետությունը: