Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Եղնուկյանն ազատ կարձակվի՞

Հասարակություն
karo

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը հնարավոր է ազատ արձակվի։ Քիչ առաջ, նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց դատավորին, Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Ըստ պաշտպանի Կարո  Եղնուկյանի վիճակն այնպիսին չէ, որ նա մնա կալանքի տակ։ Մեղադրող Հակոբ Ենոքյանը նշեց, որ Կարո Եղնուկյանի առողջական վիճակով պայմանավորված նվազել է քննությանը խոչնդոտելու հանգամանքը։ Դատախազն առաջարկեց խափանման միջոցը գրավոր փոխարինելու հարցը. «Գրավը զսպող գործոն է»,- ասաց դատախազը, որին դեմ առարկեց պաշտպանը։ Այս պահին դատավոր Արտուշ Գաբրիելյանը գտնվում է խորհրդակցական սենյակում։ Որոշումը կհրապարակվի 15.30-ին։