Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք ու՞մ եք զեկուցել. Վարչապետը դիմեց ՍԱՊԾ պետին

Քաղաքականություն
nikol1-3

«Կներեք, ես ուզում եմ հասկանալ՝ ու՞մ եք զեկուցել, որ այսպիսի իրավիճակ կա: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց իմ առաջին գործողություններից մեկը եղել է այն, որ ես զանգել եմ Ձեզ և հարցրել, թե խնդիրներ ունե՞նք գյուղմթերքի արտահանման ոլորտում։ Դուք ասել եք, որ ըստ էության խնդիրներ չկան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ դիմեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին, փորձելով հետաքրքրվել, թե ինչու Կարապետյանը տեղյակ չի պահել ՌԴ Գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունից ` «Ռոսսելխոզնադզոր»-ից, ստացած երկու նամակի մասին: Ըստ Իշխան Կարապետյանի՝ այդ նամակները պարբերական բնույթ են կրում: «Մենք քննարկել ենք նաեւ գյուղատնտեսության նախարարի հետ, փորձել ենք կապվել փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, բայց չի ստացվել եւ սահմանված կարգով գործողությունները կատարվել են։ Նա նշեց, որ բարձրացվող հիմնական խնդիրները մակնշմանն են վերաբերում»: «Նամակներում այլ բան է գրված՝ սանիտարական կանոնների պահպանման խնդիր կա»,-միջամտեց վարչապետը: Իշխան Կարապետյանն էլ նշեց, որ նշված դեպքում խնդիրը բեռի հետ է կապված եղել, բեռը հետ է ուղարկվել, այնուհետև կրկին արտահանվել է: Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ բոլոր գերատեսչություններն իրենց  ջանքերը գործադրեն, որպեսզի գյուղմթերքի արտահանումը տեղի ունենա պատշաճ կերպով։