Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժողովուրդը պետք է ստիպի դատարաններին ծառայել իրեն (տեսանյութ)

Քաղաքականություն
manucharyan

«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ «Սասնա ծռերին» կարող ենք համարել քաղբանտարկյալ, քանի որ նրանց գործողությունների պատճառները զուտ քաղաքական են։ Նախորդ  կառավարությունը վերացրել և հավասարացրել է զրոյի բոլոր ուղիներն ու լծակները, որոնց միջոցով հնարավոր կլիներ պայքարել։ Ըստ Մանուչարյանի՝ հեղափոխությունից հետո  առաջացավ  մի ինստիտուտ, որը կոչվում է հեղկոմ (հեղափոխության կոմիտե), որն այսուհետ որոշողն է երկրում ստեղծված իրավիճակի։ «Փաշինյանը դա հռչակեց։ Նա ասում է, որ չի ճնշելու դատարաններին, ինչը ճիշտ է։ Հիմա լավ չի լինի, որ Նիկոլ Փաշինյանը կամ մեկ ուրիշը թելադրի դատարանին։ Հայաստանում շատ կան դատարան, դատախազ, նրանք սկզբունքորեն պետք է լինեն անկախ, սակայն այդպես չէ իրավիճակը։ Նրանցից ավելի կախյալ, ավելի ոչնչություն իրենցից ներկայացնող, ավելի ստոր բաները երկրին սպասարկող՝ չկան։ Բայց ժողովուրդը, որը Նիկոլ Փաշինյանը կոչեց հեղկոմ, հեղափոխական ժողովուրդը ստեղծում է հեղկոմ և թելադրում է։ Նա պետք է պահանջի այդ դատավորներից, որ ծառայեն ժողովրդին։ Այսինքն այն, ինչը ժողովուրդը համարում է արդար, ճիշտ պարտադրում է»։ Աշոտ Մանուչարյանը նաև զուգահեռներ անցկացրեց 1988 թվականի Ղարաբաղյան շարժման հետ։ «Ես ճիշտն ասած կողմնակից էի որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը չգնա կառավարություն։ Այնտեղ կարող էր մեկ ուրիշը լինել։ Ղարաբաղ կոմիտեի կոպիտ սխալն էր, որ մտավ իշխանություն։ Այդ պատճառով մենք կորցրեցինք հեղափոխությունը, կորցրեցինք կազմակերպված ժողովրդին։ Ժողովուրդը, որը երկրի կառավարումն է իրականացնում, դրանից ավելի բարձր բան գոյություն չունի»,- ասաց Աշոտ Մանուչարյանը։