Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռու մարզի Լեռնահովիտ և Լեջան գյուղերում գայլերը հոշոտել և վիրավորել են ոչխարներ

Պաշտոնական
Grey-Wolf-3

Մայիսի 24-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ժամը 05:00-ի սահմաններում Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի թիվ 1 փողոցի 2-րդ տանը հարակից անասնագոմում գայլերը հոշոտել են Գ. Վ.-ին պատկանող 8, վնասել՝ 2 ոչխար, իսկ 12 ոչխար կորել է: Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Լեռնահովիտի գյուղապետը, ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը և Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը: *** Մայիսի 24-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:00-ի սահմաններում Լոռու մարզի Լեջան համայնքի 5-րդ փողոցի թիվ 7 տանը հարակից անասնագոմում գայլերը հոշոտել են Է. Հ.-ին պատկանող 9 ոչխար և ևս 9-ին՝ վնասել: Ստացված տեղեկությունը փոխանցվել է Լեջանի գյուղապետին, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին, ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին և Բնապահպանության նախարարության ներկայացուցչին: