Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննչականի պետի տեղակալը նպատակահարմար չի գտնում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցնել իր աշխատասենյակում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
qnnchakan

«Սերժ Սարգսյանի լուսանկարը իմ սենյակում այլեւս փակցված չէ»,- այսօր կառավարության նիստից առաջ ասած ՀՀ քննչական կոմիտեի պետի տեղակալ Արթուր Ղամբարյանը: «Լուսանկարը  նախկինում եղել է, հանել եմ, երբ պաշտոնաթող է եղել»: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի լուսանկարը շարունակում է փակցված մնալ քննիչների աշխատասենյակներում, Ղամբարյանը նշեց. «Չեմ գնացել ուսումնասիրել, չգիտեմ: Ցանկացած պաշտոնատար անձ ինքն է որոշում իր սենյակի կահավորումը»: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցնելու է, նա նշեց. «Ոչ, նպատակահարմար չեմ գտնում»: Իր հեռանալու մասին լուրերին, Արթուր Ղամբարյանն ասաց.  «Երբ գտնեմ, որ իմ հեռանալու համար հիմքեր կան, ես կգնամ»: