Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչական իրավախախտում կատարած անձինք կազատվեն տուգանքը վճարելու պարտականությունից

Կարևոր լուրեր Պաշտոնական
2425

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծով  նախատեսվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ՎԻՎ որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև այն բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից: Այս նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում նշանակված տուգանքների մեծ թվով, որը, մի կողմից, չի նպաստում պետության կողմից իրավախախտումների կանխմանը ուղղված քաղաքականության արդյունավետ իրականացմանը, իսկ, մյուս կողմից, տուգանքների վճարումը, կապված հասցեատերերի սոցիալական վիճակով, շատ դեպքերում ունենում է բացասական հետևանքներ:   ՀՀ Արդարադատության նախարարություն