Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլոր մարզպետներն առաջիկայում կազատվեն պաշտոններից (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-13

 Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ Բոլոր մարզպետները պետք է ազատվեն պաշտոնից և նշանակվեն նոր մարզպետներ։ «Առաջիկայում կնշանակվեն մարզպետները, վարչապետը սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի նոր մարզպետներին»,- ասաց նա։ Լրագրողներին հետաքրքիր էր իմանալ, թե իրո՞ք ՀՅԴ-ի ու «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները չեն նշանակվելու մարզպետներ, նախարարը պատասխանեց. «Այս պահին որևէ որոշում չկա»: