Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է պատրաստ լինենք գայլերի հարձակմանը». Սիլվա Ադամյան (տեսանյութ)

Տնտեսություն
Bnapahpan

Ապրիլ ամսին սկսում է գայլերի բազմացման շրջանը, և դրանով պայմանավորված՝ ակտիվամնում է նրանց հարձակումը բնակավայրերի վրա։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։ «Այս շրջանում արու գայլերը հատուկ ուշադրություն են ցուցաբերում էգերի հանդեպ և հաճախ նրանց փոխարեն էլ են որս անում։ Կեր չգտնելով՝ նրանք գնում են մարդկանց ապրելավայրեր։ Դրանով պայմանավորված՝ այս հարցը պետք է լինի գյուղապետարանների, տարածքային կառավարման մարմինների և Կառավարության ուշադրության կենտրոնում»։ Կերի պակասը, ըստ բնապահպանի, առաջանում է որսագողության հետևանքով։ Այն կենդանիները, որոնցով սնվում է գայլը, դառնում են որսագողության թիրախ և գայլերը կերի փնտրտուքներով մտնում են բնակավայրերին մոտ աղբանոցներ կամ գյուղական համայնքներ։ «Կառավարությունը պետք է տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքներ տանի, գումարներ հատկացնի, որ գյուղացիները շներ առնեն։ Մենք պետք է պատրաստ լինենք գայլերի հարձակմանը։ Ես հասկանում եմ այն գյուղացիներին, որոնք հրազենով փորձում են հարց լուծել, բայց սրա դեմը պետք է առնել»։ Սիլվա Ադամյանը նշեց, որ իրենք պատրաստ են աշխատել Բնապահպանության նախարարության հետ օրենսդրական դաշտը կարգավորելու համար։ Ստեղծվել է «էկոհարթակ» նախաձեռնությունը, որով շուրջ 60 մասնագետներ պատրաստակամություն են հայտնել աշխատելու և բնությունը պահպանելու շուրջ։