Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը չկարողացավ հաղթել 12-ամյա շախմատիստին

Սպորտ
sport-chess-junior-1

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում շարունակվում է «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարը: Արդեն կայացած 8 տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանգամից գլախավորում են 4 շախմատիստ, որոնք վաստակել են 5,5-ական միավոր: Նրանց թվում են նաեւ մեր պատվիրակները՝ գրոսմայստեր Արամ Հակոբյանը եւ միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Առաջինն այս տուրում ոչ-ոքի խաղաց 12-ամյա Վոլոդար Մուրզինի հետ, իսկ երկրորդը միավորը կիսեց 17-ամյա Սերգեյ Լոբանովի հետ: Այսօր կկայանան 9-րդ տուրի պարտիաները: Արամ Հակոբյանը սպիտակներով կխաղա Դմիտրի Կուզնեցովի հետ, որը տանուլ է տվել բոլոր 8 հանդիպումներում: Շանթ Սարգսյանի մրցակիցն է նախավերջին տեղում ընթացող Արսենի Նեստերովը: Հայաստանի երրորդ շախմատիստ Մամիկոն Ղարիբյանն իր ակտիվում ունի 4 միավոր եւ առայժմ բաժանում է 6-7-րդ տեղերը։