Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կաշխատենք օգտագործել այս հնարավորությունը». Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1havaqakan-1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացրեց առաջին մարզումը՝ մայիսի վերջին եւ հունիսի սկզբին նախատեսված Մալթայի եւ Մոլդովայի հավաքականների հետ ընկերական խաղերի նախապատրաստական փուլի շրջանակում:   Պարապմունքին մասնակցեցին հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները: Դարպասապահներին առաջին անգամ մարզում էր մեր ընտրանու փառապանծ դարպասապահ Ռոման Բերեզովսկին:   «Մեկ օրում դժվար է կարծիք կազմել դարպասապահի մասին, բայց լավ, խոստումնալից տղաներ են: Կաշխատեմ ամեն ինչ անել, որպեսզի ավելի լավը դառնան», - մարզումից հետո ասաց մեր անվանի դարպասապահը:   Պարապմունքից հետո լրագրողները հնարավորություն ստացան զրուցել նաեւ ֆուտբոլիստների հետ: Բնականաբար, առաջին հերթին մենք հետքրքրվեցինք թիմի ամենաանակնկալ նորեկով՝ Կոլումբիայից ժամանած Ժորի Մոնրո Արարատով:   «Անկեղծ ասաց, ես բոլովին չէի սպասում, որ հրավեր կստանամ Հայաստանի հավաքականից: Միշտ երազում է հանդես գալ Կոլումբիայի ազգային թիմում: Սակայն այսօր ես այստեղ եմ եւ որոշեցի խաղալ Հայաստանի հավաքականում: Ամեն ինչ կանեմ թիմին օգտակար լինելու համար: Միաժամանակ ցանկանում եմ տեղափոխվել Եվրոպա եւ հանդես գալի տեղի թիմերից մեկում», - մեր թղթակցի հետ զրույցում ասաց կոլումբիական «Բոլակա Չիկոյի» պաշտպանը:   Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նոր հավաքականից մեծ սպասելիքներ ունեն եւ ֆուտբոլիստները, եւ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:   «Կաշխատենք պատվով խաղալ եւ օգտագործել այս հնարավորությունը: Հեշտ չի լինելու մեզ համար, սակայն կփորձենք հաջողության հասնել», - նշեց Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստը:   Իսկ ահա հավաքականի փորձառու կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարծում է, որ նոր փուլ է սկսվում բոլորի համար:   «Շատ կարեւոր հանդիպումներ են մեզ սպասում, քանի որ հավաքականի համար նոր փուլ է սկսվում. մեզ համար՝ որպես ֆուտբոլիստներ, ձեզ համար՝ որպես լրագրողներ, եւ երկրպագուների համար՝ որպես երկրպագուներ: Սա շատ լավ շանս է մեզ համար: Մենք պատրաստ ենք այս կարեւոր փուլին», - եզրակացրեց հավաքականի ֆուտբոլիստը:   Հավելենք, որ Հայաստանի հավաքականը մայիսի 29-ին ընկերական խաղ կանցկացնի Մալթայի ազգային թիմի հետ, իսկ հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի ընտրանու հետ: Երկու խաղերն էլ կկայանան Ավստրիայում: