Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակի» բոլոր թիմերին տեխնիկական պարտություն է գրանցվել

Սպորտ
gagik

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում այսօր կայացել է կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Մայիսի 20-ին Հայաստանի բարձրագույն խմբում չկայացած «Շիրակ» - «Փյունիկ» խաղի համար ԿԿ-ն տանտերերին գրանցեց տեխնիկական պարտություն, իսկ «Շիրակ» ակումբին տուգանեց 250 հազար դրամով: Գյումրին ներկայացնող ակումբը նմանատիպ պատժի է արժանացել նաեւ 1-ին խմբում «Շիրակ-2»-ի թիմի «Արցախի» հետ արտագնա խաղին չներկայանալու համար: Հայաստանի պատանեկան առաջնությանը անհարգելի պատճառներով չի ներկայացել նաեւ «Շիրակ-2-02» թիմը: Դրա համար «Շիրակ» ակումբն արդեն տուգանվել է 50 հազար դրամով, իսկ պատանեկան թիմին պարտություն է գրանցվել: ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն 80 հազար դրամով տուգանել է նաեւ Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցին՝ «Էջմիածին-03» - «ՎՖԴ-03» թիմերի խաղից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի համար: Էջմիածնի մարզադաշտը միաժամանակ որակազրկվել է 3 խաղով, իսկ տանտերերի թիմի մարզիչ Արմեն Գեւորգյանը՝ մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը: