Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նիկոլ Փաշինյանը պետք է 3-4 օր ժամանակ տա կապիտալը երկրից հանած օլիգարխներին». Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
Artashes-Miqayelyan

«Նիկոլ Փաշինյանը պետք է 3-4 օր ժամանակ տա կապիտալը երկրից հանած օլիգարխներին՝ ասեն, թե փողերը որ երկրներ են հանել»։  Մոսկվայի էկոնոմիկայի, մենեջմենտի եւ ինովացիայի ինստիտուտի պրոֆեսոր Արտաշես Միքայելյանը եկել է Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանին աջակցելու: Նա կառավարությանն արդեն ներկայացրել է մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված առաջարկություններ: Այսօր ռուսաստանաբնակ պրոֆեսորը «Նոյյան տապան» մամուլի ակումբում կարծիք հայտնեց, որ նախ՝ Սահմանադրությունում պետք է փոփոխություններ լինեն եւ այն հարյուրավոր ձեռնարկությունները, որոնք դեռեւս ինչ-ինչ պատճառներով չեն սեփականաշնորհվել, հանձնեն նոր ներդրողներին՝ առաջնահերթ խնդիր դնելով, որ կապիտալն ուղղեն ցանկացած ուղղությամբ բիզնեսը զարգացնելուն եւ շուկայական ազատություն տան: Շուկայական տնտեսության անցնելու Հայաստանի 25 տարիների պատմությունը ցույց է տվել, որ Հայաստանն ընդհանրապես ռազմավարական որեւէ ծրագիր չունի, չունի նաեւ ռազմավարական դոկտրինա. «Այսօր պահն է եկել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կողմից մտցվի պետական կառավարման կարգավորիչ դերի նշանակությունը: Պետությունը ոչ թե դառնում է սոսկ գործիք, այլ դառնում է կարգավորիչ»:  Aravot.am-ի հարցին, թե ոլորտի մասնագետները պարբերաբար բարձրաձայնում են Հայաստանից միլիարդավոր դոլարների կապիտալի արտահոսքի մասին, արդյոք արտահոսքը չի՞ շարունակվի, հաշվի առնելով, որ մի շարք բիզնեսներ՝ մասնավորապես ռուսական կապիտալով, գործել են նախկին իշխանությունների հովանավորության ներքո, ունեցել են «արտոնություններ», մենաշնորհներ ու գերշահույթներ, պարոն Միքայելյանը պատասխանեց. «Կապիտալը միայն շահ է փնտրում: Երբ Երեւան քաղաքում պտտվում ես, ամբողջը գրաված է «Տաշիր», դրանք կամ ռեստորաններ են, կամ սրճարաններ են, կամ պիցցերիաներ են: Դա նշանակում է, որ այդ մարդիկ ուզում են այստեղից կապիտալը վերցնեն: Թող գործարան հիմնեն: Կամ՝ առեւտրային բանկերը, աշխարհի ոչ մի երկրում բանկերի այդպիսի աճ չկա: Իսկ ինչպես են շատացել, գյուղացիների 70 տոկոսը վարկերի ծանրության տակ են դրել»:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով