Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ական պատգամավորը «Քեթրին Գրուպի» սեփականատիրոջ ընկերն է (տեսանյութ)

Հասարակություն
banan

ԱԺ հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանն այլեւս   առնչություն  չունի «Քեթրին Գրուպ» ընկերության հետ: Իսպանացի գործարար Ռիկարդո Անտոնիո Մերինոն վստահեցնում է՝ ինքն է ընկերության սեփականատերը: Ըստ նրա՝ Միհրան Պողոսյանը պարզապես իր ընկերն է: «Նա ընկերության հիմնադիրն է, բայց  դա քսան տարի առաջ է եղել: Առաջին անգամ Միհրան Պողոսյանի հետ  հանդիպել ենք տասներկու տարի առաջ, պատահական է եղել հանդիպումը՝ Մոսկվայում, ես այդ ժամանակ այնտեղ էի բնակվում»,-ասաց Ռիկարդո Անտոնիո Մերինոն: Հայաստան գալու եւ բիզնեսով զբաղվելու առաջարկը իսպանացի գործարարը Միհրան Պողոսյանի կողմից չի ստացել:  Հայաստանում  կրկին հանդիպել է նրա հետ: Երեք տարի առաջ գնել է  ընկերությունը եւ զբաղվում է բանանի ներկրմամբ: Ռիկարդո Անտոնիո Մերինոն հիշեցնում է՝ բանանի բիզնեսը հեշտ է թվում, բայց այն բնավ հեշտ չէ. «Եթե մենք տեսնում ենք, որ բանանն արդեն փչանում է, մենք գինը իջեցնում ենք: Եւ եթե ես իջեցնում եմ՝ իմ մրցակիցը նույնպես պետք է իջեցնի: Բանանի գինը կախված է նաեւ բեռնափոխադրման գնից, որը կայուն չէ եւ փոփոխության է ենթարկվում, կարող են լինել նաեւ որոշակի այլ խնդիրներ»: Այսօր  հայաստանյան շուկայում «Քեթրին գրուպ»-ն այլես գերակշռող դեր չունի: Արդեն մեկ ու կես տարի է շուկան ազատականացվել է, եւ բանան ներկրում են 5-10 անհատներ եւ կազմակերպություններ: Հայաստան բանան ներկրվում է հիմնականում Էկվադորից , քանի որ տեղի բանանն  ավելի դիմացկուն է: Եւ գների տատանումն էլ  կախված է Էկվադորի տեղի շուկայի գնից: Ամռանը գները նվազում են՝ շուկայում այլ մրգերի բազմազանությունից ելնելով, ձմռանը՝ բարձրանում, երբ  պահանջարկը մեծանում է:  Ապրիլի վերջից սկսած Հայաստանում մեկ կիլոգրամ բանանը վաճառվում է 500-600 դրամով, ձմռանը գինը հասնում էր մինչեւ 1000 դրամի: