Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե լուրջ փոփոխություն ժողովուրդը չտեսնի Փաշինյանի վարկանիշը կընկնի. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis

Այսօր Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է, եւ եթե շուտ լինեն արտահերթ ընտրություններ , ապա ԱԺ-ում Փաշինյանի թիմը մեծամասնություն կունենա,  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։  «Դրա համար քաղաքական կուսակցությունները հաշվարկ են անում, որ եթե Փաշինյանի վարչապետությունը ձգձգվի , ապա հաշվի առնելով Հայաստանի տնտեսական վիճակը՝ մարդիկ լուրջ փոփոխություններ չեն տեսնի եւ դրա արդյունքում տեղի կունենա Փաշինյանի վարկանիշի անկում: Դրա համար այդ ուժերը ժամանակ են ձգելու»: Ըստ Գառնիկ Իսագուլյանի, կառավարության նոր անդամներն անփորձ են: «Այն որոշումները, որոնք կայանացնում է Նիկոլ Փաշինյանի թիմը, դրանք ժողովրդահաճո են եւ կարող են ժամանակավոր էֆեկտ ունենալ , բայց երկարաժամկետ ժամանակահատվածի  համար դրանք չաշխատող մեխանիզմներ են»: