Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերին» չէին բերել նիստերի դահլիճ

Հասարակություն
Dat-23.05

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունկավում էր «Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործով դատավարությունը։ Նախորդ դատական նիստի ժամանակ՝ մայիսի 16-ին, ամբաստանյալների նկատմամբ սանկցիա էր կիրառվել, և վերջիններս 10 ժամով հեռացվել էին նիստերի դահլիճից։ Այդ իսկ պատճառով՝ նրանց այսօր նիստերի դահլիճ չբերեցին։ Փաստաբաններն ու «Սասնա ծռերի» աջակիցներն ի նշան բողոքի լքեցին դահլիճը։ Դատավոր Մեսրոպ Մակյանը նիստերի դահլիճը լքած պաշտպանների նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառելու պահանջով որոշում ընդունեց դիմել փաստաբաների պալատ։ Ամբաստանյալներից Մխիթար Ավետիսյանի համար հանրային պաշտպան ներգրավելու անհրաժեշտությունից դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 30-ին։