Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՇԱՑՈՒՄՈՎ...

Տնտեսություն

Հայաստանի իշխանությունները խուսափեցին էներգետիկ ոլորտում ճանաչված այլ ընկերությունների մասնակցությունից, հասարակական քննարկումներից եւ այլընտրանքային լուրջ մասնագիտական փորձաքննություններից, եւ ԲԷՑ-երի մրցույթը կայացավ մեկ ընկերության մասնակցությամբ, այսինքն խախտվեց մրցակցության գաղափարը,- մտահոգություն է հայտնել ՍԻՄ-ը իր տարածած հայտարարության մեջ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն միակ մասնակցի կողմից գնահատվեց եւ գնվեց ընկերության իրական արժեքից մի քանի անգամ էժան գնով։ Ավելին՝ իրականում այդ գործարքից պետությունը կստանա ընդամենը 12 մլն դոլար, ինչը մի քանի տասնյակ անգամ զիջում է ընկերության արժեքին։ Բացի այդ կայացած մրցույթը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը՝ գնորդը էներգետիկ ոլորտում մասնագիտացված չէ։