Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասելով, որ քաղբանտարկյալ չկա՝ հրաժարականի տեղիք է տալիս դատախազի համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-11

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դիմելով՝ ասաց, որ քաղբանտարկյալներ լինելու-չլինելու վերաբերյալ տարակարծություններ կան. վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ կան քաղբանտարկյալներ Հայաստանում, ինքը դատախազը համաձայն չէ դրա հետ: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ սա հրաժարականի տեղիք տալիս է դատախազի համար: Արթուր Դավթյանն արձագանքեց, որ քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ տերմինն օգտագործում են մարդիկ, որոնք չեն էլ հասկանում, թե դա ինչ է նշանակում, և սա հատկապես վերջին օրերին է դիտվում: Նա նշեց` երբ անձին մեղադրանք է ներկայացվում, ներկայացվում է փաստական կողմը, ապա և իրավական եզրակացությունը. «Այն անձինք, ովքեր ներկայացվում են, կա կարծիք, որ այդ անձանց վերաբերյալ մեղադրանքները հիմնավոր չեն, դրանք բոլորը գտնվում են դատարանի վարույթում, իրականացվում է արդարադատություն, որը հենց դրա համար է»: Գլխավոր դատախազը նաեւ նշեց, որ իրենք պաշտպանում են իրենց մեղադրանքը, իսկ պաշտնապանական կողմը հակափաստարկներն է ներկայացնում, իսկ արդարադատությունն էլ, այսինքն` դատարանը, որոշում է կայացնում. «Իրավիճակի փոփոխման ժամանակ լինում են դեպքեր, երբ անձի կատարած քայլը այլևս վտանգավոր չի համարվում հասարակության համար, հանգամանքները մեղմացվում են, խափանման միջոցը փոխելու հավանականությունն էլ մեծանում է, սակայն բոլոր դեպքերն էլ ուսումնասիրվում են: Օրինակ՝ նախկինում հայտարարություններ էին հնչում շարունակելու զենքով զինված գործողությունները, սակայն այսօր քանի որ այդ պաշտոնյաները չկան, այդ հայտարարություններն էլ չկան, այսինքն՝ անձի վտանգավորությունը հանրության համար նվազել է»: Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ալեն Սիմոնյանի հարցը նկատեց, որ սա նշանակում է, որ դատախազն ասում է, թե մի քանի պաշտոնյաների պատճառով է, որ որոշ անձինք հիմա բանտարկյալներ են: Գլխավոր դատախազն արձագանքեց՝ ասելով. «Պետք չէ դա քաղաքականության հետ կապել, այո, ստեղծվել է մի իրավիճակ, երբ խափանման միջոցի փոխելու ռիսկերի հետ կապված լարվածությունը նվազել է»: Ելք խմբակցության մեկ այլ պատգամավոր Լենա Նազարյանն էլ հորդորեց դատախազին տալ քաղաքական բանտարկյալի սահմանումը: «Քաղաքական բանտարկյալի իմ սահմանումը ես չեմ սահմանել»,-արձագանքեց Արթուր Դավթյանը: