Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասուն Միքայելյանը՝ Գևորգ Կոստանյանին. «Դու չպիտի ինձ ընդհատես» (տեսանյութ)

Քաղաքականություն
sasun-mikayelyan

Ազգային ժողովին այսօր քվեարկության դրվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով` քանի որ այսօր նիստի օրակարգը հավանաբար ավելի վաղ ավարտվի` մինչ կսկսվեր ժամը 16:30-ին կառավարության հետ հարցուպատասխանը, այդ պատճառով այս օրենքը պետո է քննարկել երկրորդ ընթերցմամբ և քվեարկել: Դեմ արտահայտվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.«Ինձ շարունակում է համառորեն թվալ, որ մենք Ազգային ժողովում ենք աշխատում, ուստի վաղը աշխատանքի գալը, եթե ոմանց համար ծանր բեռ է, մեզ համար մեր պարտականությունն է, և մենք որևէ հրատապություն չենք թողնում այս հարցն այսօր քննարկելու»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը նշեց, որ խնդրի ընդունման ժամկետն է էական, այսինքն՝ թե ինչքան շուտ այս օրենքը պետք է ընդունվի, որպեսզի դրա կարգավորման հարցը տարածվի: «Ոչ ոք չի ասում, որ մենք վաղը աշխատանքի չենք գալու, բայց դա ավելի լուրջ հիմքեր ունի, քան աշխատանքի չգալը»: Վահրամ Բաղդասարյանն ավելացրեց, որ այսպես, թե այնպես այս օրենքը պետք է քննարկեն այսօր և ավարտեն, ավելի լավ կլինի, եթե կարգավորումներն ուժի մեջ մտնեն այսօր. «Սա ասում եմ հատուկ նրանց համար, ովքեր ուշ են ընկալում»: «Դուք եք ուշ ընկալողը»,- տեղից արձագանքեց տիկին Զոհրաբյանը։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նկատեց, որ իզուր կրքեր պետք չէ բորբոքել և ճիշտ պատկերացումներ ունենալ առաջարկի վերաբերյալ. «Առաջարկը հետևյալն է` եթե քվեարկությունից հետո առաջիկա երեք ժամվա ընթացքում չլինեն նոր առաջարկներ, ապա նախագիծը ավտոմատ կերպով պատրաստ կլինի, որպեսզի երկրորդ քննարկում իրականացնեն, որից հետո կմնա միայն քվեարկությունը: Եվ քանի որ մենք աշխատանքային ռեժիմի մեջ ենք, առաջարկ է եղել հենց այսօր քվեարկել, առաջարկը շատ տրամաբանական է, մի նեղվեք, խնդիր չկա, միմյանց չենք ուզում նեղացնել: Եթե չեք ուզում, մի քվեարկեք»: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հորդորեց հարգալից լինել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, թե խնդիր չկա, կարող են այլ ռեժիմով քվեարկել, սակայն պետք չէ փոքր հարցից մեծ խնդիր սարքել: Նա հորդորեց խմբակցություններով իրար հետ որոշել, թե երբ պիտի լինի քվեարկությունն ու քննարկումը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ շեշտեց, որ իրենց խմբակցությունից ուղղակի ասում են, որ նման պայմանավորվածություն ի սկզբանե չի եղել, դա է խնդիրը: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն էլ ասաց, որ հանձնաժողովում այս հարցը որոշվել է քննարկել 24 ժամյա ռեժիմում: Արդյունքում քվեարկվեց հարցը հատուկ ռեժիմով քննարկելու և ընդունվեց 66 կողմ ձայնով: Գևորգ Կոստանյանը փորձեց բացատրել, թե ինչ է տալու այս օրենսդրական կարգավորումը. «Սա նրա համար է, որ օր առաջ մեր երկրի դատապարտյալներն ազատ արձակվեն, պայմանական վաղաժամկետ արձակման հնարավորություն ըթացակարգին է վերաբերում»: Քվեարկության արդյունքում որոշվեց երկրորդ ընթերցմամբ այսօր քննարկել, իսկ Արա Բաբլոյանն էլ ասաց, որ որպես ԱԺ նախագահ` ինքը կորոշի, թե երբ քվեարկեն: Ելք խմբակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը դիմելով Կոստանյանին՝ ասաց, թե երկար տարիներ դատախազ է եղել, և հիմա նոր է նրա սիրտը ցավում. «Հիմա նոր ջիգյար եք կերել, հելել եք, այդ հարցերով եք զբաղվում»: Գեւորգ Կոստանյանն արձագանքեց Սասուն Միքայելյանին՝ ասելով, թե նա չգիտի իր աշխատանքի մասին, չգիտի, թե այս ուղղությամբ ինչեր են արվել, ընթացքում պարոն Միքայելյանը տեղից խոսում էր, պատասխանում Գեւորգ Կոստանյանին, վերջինս էլ նետեց.«Դու-ով մի խոսեք, դուք-ով, մի ընդհատեք, ես ձեզ չէի ընդհատում: Դու ինձ չպիտի ընդհատես»: Միջամտեց Արա Բաբլոյանը. «Սասո՛ւն, Սասո՛ւն»: Նաիրա Զոհրաբյանը եւս մեկ անգամ ընդգծեց` ասելով, որ իրենք դեմ չեն վաղաժամ ազատմանը, այլ դեմ են այս ռեժիմով աշխատելուն: Վերջնական որոշումն, ըստ էության, կկայացնի ԱԺ նախագահը: