Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միհրան Պողոսյանը՝ իր ձերբակալված օգնականի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Caffpture-1

«Մենք իրավունք չունենք գնահատական տալու այն գործընթացին, որը պարզաբանված չէ։ պետք չէ խոչընդոտել գործի քննությանը, և չփորձել կարծիք ձևավորել»,- ասաց այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պոսոսյանը իր օգնականի ձերբակալության մասին ԱԺ միջանցքում։ «Ես հույս ունեմ՝ համապատասխան մարմինները անաչառ կլինեն, այսօր-վաղը կունենանք համապատասխան որոշում։ Իմանալով իմ օգնականին՝ ես հույս ունեմ, որ սա թյուրիմացություն է։ Հորդորում եմ սպասել մեկ-երկու օր, որոշակի վենդետաներ չլինեն»,- ավելացրեց պատգամավորը։ Միհրան Պողոսյանը նաև ավելացրեց, որ շատերին են կանչել ոստիկանություն և դա ինչ-որ տեղ նորմալ է, քանի որ իրենք այդ օրերին շատ են գտնվել փողոցներում, զրույցներ ունեցել մարդկանց հետ։ Լրագրողի հարցին, թե երաշխավորում է, որ իր օգնականը չի բռնություններ գործադրած անձը, Միհրան Պողոսյանը ասաց, որ ինքը կարող է երաշխավորել միայն իր համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի Կ.Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով ձերբակալվել է ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականը։ Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում մենաշնորհների վերացմանը, Միհրան Պողոսյանը նշեց. «Իմ կարծիքով մենաշնորհները վերացել են Կարեն Կարապետյանի օրոք։ Դա իրականություն է, դրական լավ արդյունքներ եղել են»,- ասաց նա։ Պատգամավորը նաև կողմ է, որպեսզի բոլորը գործեն օրենքի դաշտում և եթե կան մարդիկ, ովքեր մաքսազերծում չեն իրականացրել, պետք է պատժվեն։ «Ես ջատագովն եմ, որ այդ մարդիկ հայտնվեն վանդակների հետևում, ես պաշտոնապես հայտարարում եմ։ Կլինեն ընդդիմությունից, թե իշխանությունից։ Ես մի բան գիտեմ. պետության բյուջեն ձեռք տալ չի կարելի, պետության բյուջեն ձևավորվում է պետության զարգացման համար, ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել պետության զարգացումը»,- նշեց Միհրան Պողոսյանը։