Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյան. «Մի քանի հարյուր միլիոն դրամի վճարումներ չեն կատարվել» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

Մետաղական հանքերի գործունեությունը պետք է համապատասխանեցնել բնապահպանական նորմերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք տեղեկություններ ունենք, որ բազմաթիվ հանքեր չեն կատարել իրենց պարտավորությունները պետության նկատմամբ».- ասաց վարչապետը՝ հավելելով, որ չկատարված վճարումները հասնում են մի քանի հարյուր միլիոն դրամի: Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը վճռական է մետաղական հանքերում ստուգումներ իրականացնելու հարցում՝ հույս հայտնելով, որ այդ գործընթացում իրենք ամբողջովին կընդգրկեն մամուլին:  «Մեր բոլոր գործողությունները պետք է լինեն պրոֆեսիոնալ, առանց նեգատիվ հետևանքների թե՛ միջազգային ատյաններում, թե՛ տեղական ներդրումային պոզիտիվ միտումների հետ կապված»,- ընդգծեց վարչապետը: