Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գայանե Չիլոյանը եւ Ժաննա Շահնազարյանը՝ Հայաստանի եռակի չեմպիոն

Սպորտ
a1atletika-1

Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են Երեւանի, Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի եւ Արցախի Հանրապետության մարզադպրոցների, մարզական ընկերությունների հավաքական թիմերի շուրջ 115 մարզիկ-մարզուհիներ: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:   Կանանց առաջնության հաղթող են դարձել հետեւյալ մարզուհիները. 100 մ վազք՝ Գայանե Չիլոյան (12.07) 100 մ արգելավազք` Մելինե Ադամյան (16.11) 200 մ վազք՝ Գայանե Չիլոյան (25.15) 400 մ վազք՝ Գայանե Չիլոյան (55.85) 800 մ վազք՝ Լիլիթ Հարությունյան (2.19.39) 1500 մ վազք՝ Էլլադա Ալավերդյան (4.56.38) հեռացատկ՝ Յանա Աբրահամյան (5.46) եռացատկ՝ Մարիետա Մինասյան (12.36) գնդի հրում՝ Ժաննա Շահնազարյան (10.61) մուրճի նետում՝ Ժաննա Շահնազարյան (49.46) նիզակի նետում՝ Մարիամ Մկրտչյան (34.64) սկավառակի նետում՝ Ժաննա Շահնազարյան (31.80) 4x100 փոխանցավազք՝ Երեւանի աթլետիկայի օլիմպիական մարզադպրոցի թիմ (51.90) 4x400 փոխանցավազք՝ Վանաձորի աթլետիկայի օլիմպիական մարզադպրոցի թիմ (4.09.07)   Տղամարդկանց մրցապայքարում ըստ մրցաձեւերի ՀՀ չեմպիոններ են դարձել. 100 մ վազք՝ Ռաֆայել Պետրոսյան (11.47) 200 մ վազք՝ Ռազմիկ Մկրտչյան (22.30) 400 մ վազք՝ Նարեկ Ղուկասյան (49.64) 400 մ արգելավազք` Նարեկ Ղուկասյան (57.19) 800 մ վազք՝ Ռոման Ալեքսանյան (1.55.61) 1500 մ վազք՝ Երվանդ Մկրտչյան (3.52.90) 3000 մ վազք՝ Երվանդ Մկրտչյան (8.33.74) հեռացատկ՝ Արտակ Համբարձումյան (7.42) եռացատկ՝ Լևոն Աղասյան (16.65) գնդի հրում՝ Մանուկ Մանուկյան (15.99) նիզակի նետում՝ Մելիք Ջանոյան (60.18) սկավառակի նետում՝ Մանուկ Մանուկյան (50.80) 4x100 փոխանցավազք` Գյումրի քաղաքի մարզադպրոցի թիմ (44.54) 4x400 փոխանցավազք՝ Գյումրիի Ռ. Էմմիյանի անվան մարզադպրոցի թիմ (3.34.59)   Առաջնության արդյունքներով կձեւավորվեն Հայաստանի հավաքական թիմերը, որոնք մեր երկիրը կներկայացնեն միջազգային մրցումներում, մասնավորապես փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, մինչեւ 20 տարեկանների աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների առաջնություններում