Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանի ֆուտբոլիստները հաղթեցին Վրաստանի իրենց հասակակիցներին

Սպորտ
gago2

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականն այսօր առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Վրաստանի այդ տարիքային ընտրանու հետ: Խաղն ավարտվեց մեր պատանի ֆուտբոլիստների հաղթանակով՝ 3:1: Հայաստանի հավաքականի կազմում մեկական գոլ խփեցին Նարեկ Ալավերդյանը, Գեւորգ Տարախչյանը եւ Վրեժ Չիլոյանը: Թիմերի միջեւ կայանալիք երկրորդ խաղը տեղի կունենա մայիսի 24-ին, ժամը 11:00-ին: Հավելենք, որ Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է արգենտինացի մասնագետ Գաբրիել Դարիո դի Նոյան: