Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի բասկետբոլիստները Եվրո-2021-ի խաղին կպատրաստվեն Ասիայում

Սպորտ
gago

Տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին հանդիպմանը կպատրաստվի Լիբանանում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բաստկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, հունիսի 21-23-ը Բեյրութում կանցկացվի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականների միջազգային մրցաշար, որին կմասնակցեն Լիբանանի, Եգիպտոսի, Քաթարի եւ Հայաստանի ընտրանիները: Մեր ընտրանին հունիսի 21-ին կհանդիպի Քաթարի հավաքականի հետ, մեկ օր անց ուժերը կչափի Եգիպտոսի հետ, իսկ հունիսի 23-ին կխաղա տանտերերի ազգային թիմի հետ: Մրցաշարի ավարտից հետո Հայատանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին կանցկացնի Դանիայի հետ Եվրո-2021-ի նախնական փուլի վերջին հանդիպումը: