Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա

Պաշտոնական
Davit-Tonoyan

Մայիսի 23-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի անցկացման շրջանակներում նախատեսվում է ՀԱՊԿ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների այցելությունը «КАDEX-2018» սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդես: